Դանիան հանրաքվեի արդյունքում դեմ է քվեարկել Եվրամիությանն անդամակցելուն
Դանիայում անցկացվել է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե, հաղորդում է Newsliga.net-ը: Դեմ է քվեարկել ընտրողների 53,1, կողմ՝ 46,9 տոկոսը:
Քվեարկությունը նախաձեռնել էր Լիբերալների կուսակցությունը, որն էլ գլխավորում է իշխող կոալիցիան:
Financial Times-ը գրում է, որ երկրի վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսսենը հայտարարել է, որ ԵՄ-ին միանալու դեպքում Դանիայի միակ առավելությունը կլիներ այն, որ երկիրը կկարողանար մասնակցել Եվրապոլի բոլոր ծրագրերին: