Թեև Չեխիան արդեն համաձայնություն է ձեռք բերել մինչև 2018 թվականը եվրոգոտուն անդամակցելու հարցով, երկրի բնակչության 85 տոկոսը դեմ է դրան:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն,«Ipsos» ընկերության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ չեխերի 85%-ը դեմ է Չեխիայի՝ եվրագոտուն անդամակցելուն: 2013-ին միասնական եվրոպական արժույթին անցնելուն դեմ էր հարցման ենթարկված չեխերի 87%-ը:
Միաժամանակ, եվրոյին անցնելու նախապատրաստությունների արագացմանը կողմ է չեխերի 12%-ը, իսկ երկու տարի առաջ նրանց թիվը կազմել է 7%: Նախագահ Զեմանն իր համոզմունքն է հայտնել, որ այդ իրադարձության լայն քննարկումը կփոխի չեխերի կարծիքը դեպի դրական կողմը: