2709 դիտում
18:50 04-11-2018
Նոր Կալեդոնիան մնաց Ֆրանսիայի կազմում․ հանրաքվեի մասնակիցների 60%-ը դեմ է քվեարկել անկախությանը
Ֆրանսիայի կազմում գտնվող օվկիանոսային կղզու՝ Նոր Կալեդոնիայի բնակիչները այսօր մասնակցել են անկախության հանրաքվեի։ Նախնական տվյալներով՝ քվարկության մասնակիցների 60% դեմ է քվեարկել անկախությանը: Ընտրական հանձնաժողովների տվյալներով, հանրաքվեի մասնակցությունը կազմել է 74%, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան ընտրությունների ժամանակ մասնակցությունը: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2018/11/04/new-caledonia-referendum-result]euronews[/url]-ը։
Նոր Կալեդոնիայի անկախության օգտին հանդես են գալիս բնիկների (կանակներ) ազգայնական կուսակցությունները։ Կանակները կազմում են բնակչության 40%-ը: Անկախության շարժումը սկսվել է 1960-ականներին՝ Ֆրանսիայի գաղութային կայսրության փլուզման ֆոնի վրա: 1980-ականների վերջերին անկախական շարժմանը հաջողվեց հատուկ ինքնավար կարգավիճակ ստանալ թերակղզու համար:
Անկախության դեմ հանդես են գալիս գաղութարարների հետնորդները և ներգաղթյալները։ Հաշվի առնելով այն, որ Նոր Կալեդոնիայի տնտեսությունը կախված է ֆրանսիական հատկացումներից, անկախության հակառակորդները մտավախություն ունեն, որ անկախության արդյունքում կենսամակարդակի անկում կլինի։
Նմանատիպ նյութեր
712 դիտում
12:50 01-05-2023
Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելին
1288 դիտում
23:12 12-05-2014
Լուգանսկի շրջանում անկախությանը կողմ է քվեարկել ընտրողների 96,2 տոկոսը
Այս բաժնից
1300 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1135 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1099 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք