Վրաստանում հարցման մասնակիցների 72 տոկոսը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն
«Ազգային-դեմոկրատական ինստիտուտը» (National Democratic Institute – NDI) հրապարակել է Վրաստանում անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները. այս մասին տեղեկացնում է [url=http://www.apsny.ge/2017/soc/1484595973.php]«Грузия Online»[/url]-ը:
Հարցման մասնակիցների 72 տոկոսն ընդունելի է համաում Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը՝ Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ:
Այդ ցուցանիշը չի փոխվել 2016թ. հունիսին իրականացված հարցման համեմատ: Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 18 տոկոսը:
NDI-ի տվյալներով՝ Եվրամիությանն անդամակցությանը կողմ են արտահայտվել «Վրացական երազանք» կուսակցության համակիրների 75 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 83 տոկոսը: