«Բարսելոնա»-«Ռոմա». Մասկերանոն չի խաղա, Մեսին հայտավորված է
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Ռոմայի» հետ հանդիպման:
Արգենտինացին «Ռեալի» հետ խաղում (4:0) վնասվածք է ստացել և կատալոնացիների հայտացուցակում չի ընդգրկվել: Վնասվածքների պատճառով հայտավորված չեն նաև Ռաֆինյան և Դուգլասը:
Փոխարենը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը «Ռեալի» հետ հանդիպմանը խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսում, հայտավորված է: Կատալոնացիների կազմում հայտավորված է նաև 20-ամյա կիսապաշտպան Սերխի Սամպերը:
«Բարսելոնա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում: