Արազ Օզբիլիզը հայտավորված չէ «Լաս-Պալմասի» հետ հանդիպմանը
«Ռայո Վալեկանոյի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը Իսպանիայի առաջնության հերթական խաղում հայտավորված չէ թիմի կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի մարզչական շտաբը որոշել է հայ ֆուտբոլիստին չընդգրկել 23-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ հանդիպմանը, որը կայանալու է այսօր: Օզբիլիզը՝ ըստ թիմի աղբյուրների, մի փոքր վատառողջ է, այդ իսկ պատճառով որոշել են ռիսկի չդիմել: