Մասկերանոն դարձավ առաջին խաղացողը, որը պարտվեց Ամերիկայի Գավաթի երեք եզրափակիչում
Ամերիկայի Գավաթի Չիլի-Արգենտինա եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/05/58763/]խաղից[/url] հետո (0:0, 4:1՝ 11 մետր.), արգենտինացիների կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն դարձավ առաջին լատինամերիկյան խաղացողը, որը պարտվում է այս մրցաշարի երեք եզրափակիչներում:
«Բարսելոնայի» 31-ամյա խաղացողը Արգենտինայի հետ պարտվել էր նաև 2004 և 2007 թվականների Ամերիկայի Գավաթի եզրափակիչները:
Խաղից հետո Մասկերոնան նշել է, որ խոսքեր չի գտնում նման տխուր վիճակագրության համար:
«Չգիտեմ, թե ինչ ասեմ: Հուսով եմ, որ ապագայում Արգենտինան դեռ կհաղթի: Ոչ ոք իմ չափ ծանր չի տանում այս պարտությունը:
Ես զրուցել եմ Կառլոս Տևեսի հետ: Ամերիկայի գավաթի երեք եզրափակիչ և երեք պարտություն կրեցի: Բացատրություն չունեմ» ասել է Մասկերանոն: