211652_close_icon
views-count846 դիտում article-date 14:32 17-11-2015

Ուսման մեջ ներդրած ժամանակը փոխհատուցվելու է հարյուրապատիկ չափով. Կարեն Ավագյան

Սիրելի′ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն Ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը դժվարին ստուգարքների, քննությունների, անքուն գիշերների շրջան է։ Դրանք անցողիկ են, սակայն կուտակած գիտելիքները, ստացած փորձը՝ մնայուն։ Ուսանողությունը հասուն կյանքի առաջին տարիներն են։ Այս օրերին է դրվում ձեր հետագա բարեկեցության, հաջողությունների հիմքը։ Ժամանակի մեծ մասն անցկացնում եք համախոհների հետ՝ ձևավորելով ձեր աշխարհայացքը կյանքի ու երևույթների նկատմամբ։ Ուստի մաղթանքս է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել կյանքի այս շրջափուլին։ Ցանկանում եմ, որպեսզի առավելագույնս յուրացնեք ընտրած մասնագիտությունը և իրականացնեք ձեր առջև դրված բարձր նպատակներն ու ցանկությունները։ Այսօր ուսման մեջ ներդրած ժամանակը փոխհատուցվելու է ձեզ հարյուրապատիկ չափով։ Հայտնի ասացվածքն ասում է՝ կրթությունը լույս է, ուրեմն առաջ դեպի այդ լույսը։ [b]Կարեն Ավագյան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող [/b]

Նմանատիպ նյութեր