211652_close_icon
views-count51297 դիտում article-date 21:00 11-11-2015

Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել հեռուստասերիալների դերասանի Lexus-ը. նա եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 11-ի կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ավտոմեքենան վարում է հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է` որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելոն և «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նրա մեքենան նախկինում էլ է հանգրվանել «գաի պլաշչադկա», երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/05/58784/]վթարի էր ենթարկվել[/url]: Ի դեպ` երեկ` «գաի պլաշչադկա», է տեղափոխվել 32 խմած վարորդի ավտոմեքենա: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնոները , ոչ սթափ վիճակում մեքենա չվարեն և ավտոմեքենաների դիմապակու և կողային ապակիների վրայից պոկեն սև «պլյոնկաները»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր