21209 դիտում
10:06 09-07-2015
Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխվել խմած վարորդների «գոլդ» համարանիշներով BMW-ներ, Mercedes-ներ, «յաշիկներ», Lexus-ներ և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, հակառակ դեպքում օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Երեկ՝ հուլիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որից 32-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դրանց մեջ են «գոլդ» համարանիշներով BMW-ներ, «յաշիկներ», Lexus-ներ, «ոսկե երիտասարդների» սիրած Нива-ներ, Mercedes-ներ և այլն:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 100-200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների «երկաթյա նժույգները» տեղափոխվելու են ՃՈ համապատասխան վայրեր՝ անկախ նրանից, թե սեփականատերը կլինի պետական չինովնիկ, «սուտի» բարերար օլիգարխ, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչ:
Ուժեղացված ծառայությունը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին, իսկ նրա կարգադրությամբ էլ Երևանում միջոցառումները ղեկավարում է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանը, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը:
«Գաի պլաշչադկայի» մոտ հավաքված վարորդներն այսօրվա «բերքահավաքը» կատակով անվանում էին. «Մի քանի օր շուտ արաղով Վարդավառ արինք, էն էլ ընկանք պլաշչադկա»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31013 դիտում
17:05 08-09-2016
«Գոլդ» համարանիշներով խմած վարորդների հոսքը Երևանի «գաի պլաշչադկա» չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11186 դիտում
12:50 23-03-2017
Խմած վարորդների՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)