2746 դիտում
19:00 06-11-2015
Սիրեք մերձավորին, օտարին, փիսոյին, ծառը, աստղն ու անձրևը
Թերարժեքության զգացում ունեցողը չի նկատում իր բնավորության դրական կողմերը, չի գնահատում իր ունակությունները, տաղանդը և չի վստահում սեփական ուժերին: Մեծ քիթը, լոշտ ականջը, կարճ հասակը, գիրությունը կարող են առաջացնել թերարժեքության զգացում: Այն դեպրեսիային ուղեկցող թյուրիմացություն է, սակայն վերաճում է բարդույթի շրջապատող մարդկանց անտարբերության պատճառով կամ նրանց սերը չնկատելու կամ սխալ ընկալելու պատճառով:
Բարդույթի ձևավորումը կարող է տեղի ունենալ արտաքին գործոնների, դաստիարակչական ներգործության և այլ պատճառներով: Բարդույթավորվածը կորցնում է սոցիալական հետաքրքրությունը, չի գործում ի բարօրություն հասարակության, ձգտում է ամեն ինչ սեփական շահին ծառայեցնել, միջավայրում ամեն ինչ դասավորել այնպես, որ յուրաքանչյուր իրավիճակից միայն իր համար շահեկան ելքով դուրս գա: Թերարժեքության բարդույթով տառապող մարդու ագրեսիայի առաջնային թիրախ են սեփական անձն ու մերձավորները:
Թերարժեքության բարդույթից ձերբազատվելու համար խորհուրդ է տրվում լավատես լինել, կարողանալ վերահսկել զգացմունքներն ու վանել վատ մտքերը, հրաժարվել ինքնախարազանական դատողություններից, վերահսկել սեփական գործողությունները, վստահել սեփական ուժերին և արժևորել նույնիսկ չնչին հաջողությունը, մասնակցել հասարակական միջոցառումներին, ներգրավվել բարեգործական ծրագրերում, հաճախակի օգնել ծանոթ և անծանոթ մարդկանց, ողորմություն տալ, հաճախակի լինել հանրային վայրերում, չստել, չխանդել, վստահել, պաշտպանել ու նվիրվել ընկերներին, սիրելիներին, մերձավորներին, կռվել նրանց համար, սկզբունքորեն վիճել, մեծահոգաբար ներել, սիրահարվել և հանուն սիրո խենթություններ անել, խոստովանություններ անել՝ առանց չափազանցնելու:
Թերարժեքության բարդույթը չի կարող զարգանալ, եթե սխալ-անիրական համեմատություններ չարվեն և սխալ-անիրական ռեալություններ չներշնչեն մարդուն: Օրինակ, երբ մարդուն ներշնչում են, որ բոլոր մարդիկ վատն են, ինքը բոլորից լավն է, բոլորից խելացի, ազնիվ, համարձակ, ապա առաջանում են սխալ-անիրական պատկերացումներ շրջապատի, սեփական անձի մասին: Եվ սեփական «ես»-ը վերածվում է «գերես»-ի, որը կեղծ-հորինված մի բան է, որին ձգտում է նմանվել անձը: Եվ երբ չի հասնում, տեղի է ունենում ինքնագնահատականի անկում, մարդը սևեռվում է մեկուսացման, փախուստի, ինքնախարազանման, ինքնասպանության մտքերի վրա:
Բարդույթից կարելի է ազատվել մերձավորի, հասարակության, բնության, աշխարհի հետ ներդաշնակության հասնելու միջոցով: Երբ անկրկնելի մարդն ապրում է ինչպես բոլորը, հոգատարություն-սեր ցուցաբերում երեխայի, ծերի, քաղցածի, անտունի, ծառի, շան, անծանոթի, օտարերկրացու, ազգերի, աստղերի, քամու, անձրևի նկատմամբ, ապա հաղթահարում է բարդույթը, հասնում ներդաշնակության ու երջանկանում:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
4729 դիտում
13:10 20-10-2017
Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան... այսօր Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ