25519 դիտում
15:06 01-08-2014
«Հելնում եմ սահմանը պաշտպանելու. լավ մնացեք ու սիրեք իրար». հայրենիքի պաշտպանության համար զոհված Աշոտի վերջին խոսքերը ավելի են ծանրացնում նրա կորուստը (լուսանկարներ)
«Հելնում եմ սահմանը պաշտպանելու. լավ մնացեք: Հա մեկ էլ սիրեք իրար, որովհետեւ սերը ուժեղ բան է: Պոստերում ընկերոջ հանդեպ սերը փրկում է նրա կյանքը»: Սա ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Աշոտ Արթուրի Ասոյանի Facebook-յան գրառումն է, ով 10 օրից պետք է վերադառնար տուն:
SHAMSHYAN.com-ը առանձնացրել է այս հերոսի` ծառայության ընթացքում արված Facebook-յան գրառումները: Շատ դժվար է ընթերցել այդ տողերը եւ միեւնույն ժամանակ համակերպվել, որ այս հերոսը այլեւս մեր կողքին չէ: Միեւնույն ժամանակ այդ տողերից զգացվում է, որ նա անգամ երկնքում պաշտպանելու է հաjրենի հողն ու հայրենակիցներին: Շնորհակալ եnք ու պարտական քեզ, Ազատ ջան ու բոլոր զինվորներին….
SHAMSHYAN.com-ը ստորեւ ներկայացնում է նրա Facebook-յան գրառումը
«Սիրելի հայր, շնորհավորում եմ ձեր Նոր տարին, ցանկանում ձեզ ամենալավն ու բարին: Հա մեկ էլ սեր, որովհետեւ սերը ուժեղ բան է: Պոստերում ընկերոջ հանդեպ սերը փրկում է նրա կյանքը: Սիրեք իրար ու ուրախացեք: Իսկ ինչ մնում ա անվտանգությանը, թողեք մեր վրա: Մենք մեր գործը լավ գիտենք:
Հարազատներ ջան, ուզում եմ հիշեցնեմ, որ զինվորի շնորհիվ է, որ դուք հանգիստ քնում եք կամ Facebook մտնում: Խնդրում եւ պահանջում եմ` մի արհամարհեք նրանց:
Հարազատներ, հանգամանքների բերումով ծնունդս փաստորեն չեք կարող շնորհավորել. կիջնեմ, կխոսենք 14 օրից: Սիրում եմ ձեզ:
Ինչ լավ է, որ մարդիկ ուրախ են: Սաղի մոտ Նոր տարի, ուրախ, տոնական տրամադրություն, գույնզգույն լույսերով նկարներ, մենակ մեր մոտ ա, որ Նոր տարի լինի, թե ուրիշ տոն, կյանքը սեւ ու սպիտակ ա:
Ռազվետկեն միշտ կայֆավատ ա արել ու անում: Խմենք սաղի կենացը:
Երեւան ջան գալիս եմ…»:
Մինչեւ այդ SHAMSHYAN.com-ին հաջողվեց պարզել, որ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Աշոտ Արթուրի Ասոյանը Երեւանի բնակիչ է: Նա Շենգավիթ վարչական շրջանից է: Հիշեցենք, որ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանն էլ Սարդարապատ գյուղից էր, ընտանիքի միակ տղան էր։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա ասաց, որ Արարատին 4 ամիս էր մնում ծառայությունը ավարտելու համար: Տեղեկացրել էինք նաեւ, որ հուլիսի 31-ին հակառակորդի հարձակումից զոհվել են 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ա. Ասոյանը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂ Պն մամուլի ծառայությունից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ