Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով ինքնաթիռ է կործանվել. կա 40 զոհ. տեսանյութ
Հարավային Սուդանի մայրաքաղաքում կործանվել է ռուսական AH-12 բեռնատար ինքնաթիռը, որում եղել է օդաչուական կազմի 5 անդամ և 30-ից ավելի ուղևոր, հաղորդում է Lifenews-ը:
Օդանավի անձնակազմի բոլոր անդամները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին: Ըստ տեղեկությունների՝ զոհվել են բոլորը, բացի 2 հոգուց: Փրկվածներից մեկը երեխա է: