Հարավային Սուդանում օդանավ է կործանվել. բոլոր 44 ուղևորները զոհվել են
Հարավային Սուդանի Վաու քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալների համաձայն` South Supreme Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավում 44 մարդ է գտնվել:
Հայտնի է, որ ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: