Թուրքիայում կործանվել է հրդեհների մարման աշխատանքներ իրականացնող ռուսական ինքնաթիռ. անձնակազմի բոլոր անդամները մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Be-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:
Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ինքնաթիռում եղել է ռուս 5 զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ:
Համացանցում հրապարակվել է աղետի պահն արձանագրած տեսանյութը: