Ամերիկացի պաշտոնյաները Օբամայից պահանջում են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ ամերիկացի չինովնիկները նախագահ Բարաք Օբամայի վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ոչ թռիչքային գոտի ստեղծել Սիրիայում:
Թերթը նշում է, որ Սպիտակ Տունը լավատեսորեն չի վերաբերվում միջամտության այդ գաղափարին, սակայն Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը ստիպում է Օբամային ավելի վճռական քայլեր ձեռնարկել:
Նշվում է, որ երկուշաբթի Սպիտակ Տանը պետքարտուղար Ջոն Քերրին և այլ քաղաքական գործիչներ փորձել են համոզել նախագահ Օբամային ռազմաօդային ուժեր կիրառել Սիրիայի քաղաքացիներին կրակոցներից պաշտպանելու համար:
Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ դրա համար պետք են հավելյալ ռազմական ռեսուրսներ: Բացի այդ, եթե ԱՄՆ-ն որոշի արգելափակել Սիրիայի որոշակի հատվածներ, կմեծացնի Ռուսաստանի հետ ոչ մտադրված բախման հավանականությունը: