211652_close_icon
views-count1108 դիտում article-date 10:48 02-10-2015

Հիլարի Քլինթոնն աջակցում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ համամիտ է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարի հետ, հաղորդում է Associated Press-ը: Նա նշել է, որ անձամբ է հանդես գալու այդ, ինչպես նաև հումանիտար միջանցք ստեղծելու գաղափարի իրագործման օգտին, քանի որ այդկերպ հնարավոր կլինի ազդել ցամաքային և օդային ռմբակոծությունների դադարեցման վրա: Քլինթոնը առաջնահերթություն է համարել նաև այս հարցում Ռուսատսանի վրա ճնշում գործադրելը:

Նմանատիպ նյութեր