1223 դիտում
09:20 19-11-2014
Անկարան ցանկանում է թուրք-սիրիական սահմանը ոչ թռիչքային գոտի հայտարարել, Վաշինգտոնը դեմ է
Առայժմ Վաշինգտոնն անհրաժեշտ չի համարում թուրք-սիրիական սահմանը ոչ թռիչքային գոտի հայտարարելը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Ria Novosti-ն:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ շարունակվում է թուրքական իշխանությունների հետ այդ հարցի քննարկումը: «Ինչպես գիտեք, Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ է, որ բարձրացնում է ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցը: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, և մենք գտնում ենք, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկը:
Նշենք, որ ընթացիկ շաբաթվա վերջին Թուրքիա է այցելելու ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարի փոխգործակցությանը, Թուրքիայի հարավային հատվածում հումանիտար օգնության հարցում առաջացած իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելուն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
5309 դիտում
10:14 19-10-2020
Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախի տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի. Է․ Մարուքյան
2031 դիտում
10:29 09-04-2021
Անկարան ցանկանում է արցախյան և սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում. «Հայաստանի Հանրապետություն»
1105 դիտում
10:48 02-10-2015
Հիլարի Քլինթոնն աջակցում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը