1419 դիտում
09:16 14-10-2015
Հիլարի Քլինթոնն առաջարկում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարծիքով, ԱՄՆ-ն և ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի նրա դաշնակիցները պետք է ոչ թռիչքային գոտի ստեղծեն Սիրիայում, հաղորդում է Tass-ը:
Ըստ նրա՝ այդ քայլը կօգներ պաշտպանել խաղաղ բնակիչներին և լծակ կհանդիսանար՝ ճնշելու Ռուսաստանին:
«Պետք է ոչ թռիչքային գոտի ստեղծենք, որպեսզի մարդիկ չփախչեն Սիրիայից, այլ մնան իրենց բնակավայրերում: Բացի այդ, դա կլիներ լծակ, որը կօգտագործվեր Ռուսաստանին ճնշելու, նրան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և տարածաշրջանում այլ երկրների շահերը հաշվի առնելու համար»,-ընդգծել է նա՝ հեռուստաբանավեճի ժամանակ:
Քլինթոնին համակարծիք չի եղել նախագահի մեկ այլ թեկնածու՝ Մերիլանդի նախկին նահանգապետ Մարթին Օ՛Մելլին: «Ես գտնում եմ, որ Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծումը մեծ սխալ կլինի: Գոտու ստեղծմամբ պետք է հաշվի առնել, որ այդ տարածքով թռչում են ռուսական ավիացիայի ինքնաթիռները, իսկ նման քայլը կարող է լարվածություն ստեղծել և հանգեցնել միջադեպերի, ինչի համար հետո կարող ենք զղջալ»,-ասել է Օ՛Մելլին:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
10:48 02-10-2015
Հիլարի Քլինթոնն աջակցում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին
1659 դիտում
16:50 23-10-2015
Ամերիկացի պաշտոնյաները Օբամայից պահանջում են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել
1043 դիտում
09:42 15-09-2014
Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար