211652_close_icon
views-count2145 դիտում article-date 15:43 16-07-2015

Թուրքիայի ափերին անօրինական գաղթյալներով նավ է խորտակվել. կան զոհեր

Էգեյան ծովի թուրքական հատվածում խորտակվել է նավ, որի վրա եղել են Սիրիայից անօրինական ճանապարհով դեպի Հունաստան մեկնող գաղթականներ: Զոհվել է նավի ուղևորներից 6 հոգի: Եվս 10 մարդու փրկել են Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները: Նշենք, որ սա առաջին նման դեպքը չէ: Վերջին ամսում նման ճանապարհով գաղթող ավելի քան 160 մարդ է ձերբակալվել:

Նմանատիպ նյութեր