Թուրքիայում կրակել են անօրինական միգրանտների տեղափոխող միկրոավտոբուսի վրա. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի հարավում՝ Ագրա քաղաքում, կրակոցներ են արձակվել միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։
Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, սպանվածներն Աֆղանստանի քաղաքացիներ էին, իսկ միկրոավտոբուսն անօրինական միգրանտների էր տեղափոխում։
Միկրոավտոբուսի վարորդը և այլ ուղևորներ փորձել են փախուստի դիմել դպքի վայրից, սակայն իրավապահնրը բռնել են նրանց։ Իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։