Միգրանտների հոսքը կանխելու նպատակով Հունգարիայի իշխանություններն այս գիշեր փակել են Խորվաթիայի հետ սահմանը, հաղորդում է BBC-ն:
Հունգարիայի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջոցառումը կազմակերպվել է, «որպեսզի պաշտպանվեն Հունգարիայի և Եվրոպայի այլ մյուս երկրների քաաղքացիները»:
Ընթացիկ շաբաթում Հունգարիայում ուժի մեջ մտավ նոր օրենք, որով թույլատրվում է ոստիկանությանը ձերբակալել միգրանտներին, ովքեր անօրինական ճանապարհով են մուտք գործել երկիր: Վերջիններից սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: Ոստիկանությունը արդեն իսկ ձերբակալել է 367 միգրանտի: