Հունգարիան սկսել է Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել
Փախստականների ճգնաժամի հետ կապված՝ Հունգարիան սկսել է Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել: Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Արգելապատնեշը կառուցվելու է 41-րդ կմ հատվածում, որտեղ երկու երկրների միջև սահմանը չի անցնում գետի երկայնքով: Նման արգելապատնեշներ ավելի վաղ կառուցվել են նաև Սերբիայի հետ սահմանին:
Այս տարի Հունգարիայի տարածք է ներթափանցել ավելի քան 200 հազար փախստական: Սեպտեմբերի 16-ին հունգարական ոստիկանությունը փախստականների հոսքը ցրել էր ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի կիրառմամբ, ինչը առաջացրել էր ՄԱԿ-ի մեծ դժգոհությունը:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ցնցված է Հունգարիայի իշխանությունների անմարդկային քայլով: