Հունգարիան այժմ արգելապատնեշ է կառուցում նաև Խորվաթիայի հետ սահմանին
Հունգարիան սկսել է արգելապատնեշ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին: Այդ մասին Խորվաթիայի իր գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին իրազեկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 15-ին Հունգարիան ավարտեց Սերբիայի հետ սահմանի երկայնությամբ 170 կմ-անոց պատի շինարարությունը, որոշում է կայացրել շարունակել նրա կառուցումը դեպի արևելք՝ Ռումինիայի հետ սահմանի, և արևմուտք՝ Խորվաթիայի հետ սահմանի երկայնքով:
Փախստականների հոսքի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս ճգնաժամը երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է: