Միգրանտների հոսքի մեծացման պատճառով Սերբիան փակում է Մակեդոնիայի հետ սահմանը
Սերբիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Մակեդոնիայի հետ սահմանը, հայտոնւմ է EW-ն՝ հղում անելով սերբական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ սահմանի փակման պատճառը հանդիսանում է միգրանտների մեծ հոսքը, և այս պահին Խորվաթիայի ու Սերբիայի սահմանին մարդկանց հսկայական կուտակումներ կան:
Danas թերթն էլ նշում է, որ Բելգրադը 15-18 քաղաքներում 6 հազար միգրանտներին տեղաբաշխելու ծրագիր է մշակում: Աղբյուրի խոսքով՝ տեղակայումը կլինի հիմնականում Ալեկսինաց, Սուբոտիցա, Կրնյաչե և Պրեշևո քաղաքներում: