Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Քլինթոնն այդ ակնարկն արել է Այովա նահանգում 10000 ակտիվիստների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Նա ուղիղ չի խոսել առաջիկա նախագահական կամպանիային իր մասնակցության մասին, փոխարենը նշելով, որ իրեն ևս մեծապես մտահոգում է նախագահական կամպանիան: