211652_close_icon
views-count8240 դիտում article-date 11:30 12-10-2015

Երևանում տնօրենը Toyota Land Cruiser Prado-ով բախվել է գլխավոր մաքսային տեսուչի Hօnda-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Միկոյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Վախթանգ Գրիգորյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 21 MP 222 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Մայակ թաղամասի բնակիչ, 50-ամյա Երեմ Մարգարյանի վարած Honda մակնիշի 04 ՍԼ 301 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Մայակ թաաղամասի բնակիչներ, 4-ամյա Սառա Մարգարյանը և 44-ամյա Նունե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Վ. Գրիգորյանն աշխատում է «Տրանս-Լայն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Honda-ի վարորդ Ե. Մարգարյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մաքսային տեսուչ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր