Գերմանիայում հրդեհել են փախստականների ապաստարանը
Գերմանական Ֆրիմար քաղաքում անհայտ անձինք հրդեհել են փախստականների համար նախատեսված ապաստարանը: Բացի այդ, հրդեհ է բռնկվել նաև Հյուսիսային Վեսթֆալիայի նախկին դպրոցի շենքում, որտեղ ծրագրված էր վաղը փախստականների նոր խումբ տեղավորել:
Հրդեհի հետևանքով РИА Новости-ի փոխանցմամբ, մարդիկ չեն տուժել: Քաղաքային իշխանությունները կատարվածը որակել են «վախկոտների հարձակում սպանություն կատարելու մտադրությամբ»: