211652_close_icon
views-count1750 դիտում article-date 14:03 03-07-2019

Լիբիայում հրթիռակոծել են աֆրիկացի փախստականների ապաստարանը. կա 40 զոհ, 80 վիրավոր

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հրթիռակոծվել է աֆրիկացի փախստականների ժամանակավոր ապաստարանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 80-ը: Ինչպես հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2019/jul/03/air-strike-kill-libya-tripoli-migrant-detention-centre]The Guardian[/url]-ը, հարձակումն իրագործվել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերի կողմից: Նշվում է, որ հարվածի պահին կենտրոնում 120 փախստական է եղել: Վերջին 3 ամսվա ընթացքում սա Հաֆթարի զորքերի կողմից ամենաարյունալի հարձակումն էր, որի նպատակն է գրավել միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարության վերահոսկողության տակ գտնվող մայրաքաղաքը: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դեմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»: Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Նմանատիպ նյութեր