Գերմանիայում փախստականների ևս մեկ ճամբար են հրդեհել
Անհայտ անձինք հրդեհի են մատնել Գերմանիայի հյուսիս-արևլյան Ներքին Սաքսոնիայում տեղակայված փախստականների ճամբարը, տեղեկացնում է Spiegel պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Գամելն քաղաքից ոչ հեռու: Շենքի առաջին հարկերից մեկի մեջ, որտեղ մի կին էր բնակվում իր 3 անչափահաս երեխաների հետ, Մոլոտովի կոկտեյլներ են նետվել, ինչից էլ հրդեհ է բռնկվել:
Ոստիկանությունը գտնում է, որ պատճառը այլատյացությունն է: