Գերմանիայում շարունակում են փախստականների կենտրոններ հրդեհել
Միջադեպը գրանցվել է այս գիշեր, Գերմանիայի Նեկկարգեմյունդ քաղաքում, որտեղ տեղակայված են փախստականների կենտրոնները:
Անհայտ անձինք ծխային ռումբ են նետել շուրջ 50 փախստականներով բնակեցված տան բակի մեջ, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել: Ոստիկանությունը գտնում է, որ դա տեղի է ունեցել այլատյացության հողի վրա:
Վերջին ամիսներին շատացել են փախստականներով բնակեցված վայրերում հրդեհների դեպքերը: Օգոստոսի վերջին անհայտ անձինք հրդեհել էին Ներքին Սաքսոնիայում տեղակայված փախստականների ճամբարը, իսկ 2-րդ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ի գիշերը, երբ Ունտերվայսսախ քաղաքի շինություններից մեկում պատրաստվում էին ընդունել փախստականների: