211652_close_icon
views-count2571 դիտում article-date 08:50 03-10-2015

Դաշնակները հերթական անգամ անհարմար դրության մեջ հայտնվեցին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգթոնում կատարած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ու գրել. ««ՉԻ» - Խնդիրն այն չէ, որ Էդվարդ Նալբանդյանի թշերը կարող են նոր փորձությունների ենթարկվել: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ հայ-թուրքական արձանագրություններում արդեն իսկ նախապայմաններ կան (օրինակ՝ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը): Խնդիրն այն է, որ դաշնակները հերթական անգամ անհարմար դրության մեջ հայտնվեցին: Հիմա փաստորեն թուրքական կողմի որոշումից է կախված՝ Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմո՞ւմ է, թե ոչ: Որովհետեւ եթե թուրքերը վավերացնեն արձանագրությունները, դաշնակները ստիպված կլինեն հրաժարվել նախարարական պորտֆելներից, մարզպետական աթոռներից եւ այն ամենից, ինչը մի բառով կոչվում է «կերակրատաշտ»: Մի խոսքով՝ ժամանակն է, որ Դաշնակցությունը մի հանրահավաք էլ Անկարայում կազմակերպի՝ Էրդողանի նստավայրի դիմաց ու վանկարկի՝ «Նախագահ, մի' զիջիր»:

Նմանատիպ նյութեր