211652_close_icon
views-count2576 դիտում article-date 15:00 31-10-2015

Արմենը հարբած գնացել է մերսման սրահ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել մերսողուհիների նկատմամբ ու անհարմար դրության մեջ գցել նրանց

47-ամյա Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, այցելել է Երևան քաղաքի Բաղրամյան 49 հասցեում գտնվող «Ֆիդելլա» մերսման սրահ, որտեղ մերսման սրահի աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել` շուրջ 30 րոպե խաթարելով սրահի բնականոն աշխատանքը, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր