ԵՄ երկրները կողմ են Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու գաղափարին. Անգելա Մերկել
Եվրամիության անդամ պետությունները կողմ են հանդես եկել Սիրիայում խաղաղ բնակչության համար անվտանգության փակ գոտիների ստեղծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք կողմ ենք հանդես գալիս, որպեսզի բանակցությունների միջոցով որոշվեն այն գոտիները, որտեղ խաղաղ բնակչությունը կկարողանա անվտանգ լինել»,-Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է Մերկելը: