1733 դիտում
08:48 02-10-2015
Էլէներգիայի սակագնի մասին «Դելոյթ եւ Տուշ»-ի հրապարակած եզրակացությունը կարելի է ամփոփել մի նախադասությամբ. «լավ են արել՝ թանկացրել են». «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Բանից պարզվում է՝ «Դելոյթ եւ Տուշ» խորհրդատվական ընկերությունը, որը եզրակացություն է հրապարակել այն մասին, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը հիմնավորված էր, այդ գործի համար 230 հազար դոլար է ստացել (կամ՝ մի մասը նոր պիտի ստանա):
«ՉԻ» - Այդ ընկերության հրապարակած եզրակացությունը կարելի է ամփոփել մի նախադասությամբ. «լավ են արել՝ թանկացրել են»: Ուղիղ 20 տառ եւ 230 հազար դոլար: Ստացվում է տառը 11,5 հազար դոլար:
Համաձայնվեք՝ Հայաստանի համար մի քիչ թանկ է: Չնայած՝ էլի խղճով են մոտցել: Կարող էին 230 հազար դոլարով գրել ընդամենը 10 տառ՝ «ձեզի հասնում ա», ու այդ դեպքում կստացվեր տառը 23 հազար դոլար: Համ էլ եզրակացությունը շատ ավելի ճշգրտորեն կարտացոլեր ստեղծված իրավիճակը:
Մի խոսքով՝ էլի լավ պրծանք: Մնում է հուսալ, որ այդ 230 հազար դոլարը չի ներառվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, եւ դրանից օգտվելով՝ հոսանքը եւս մի 2-3 դրամով չեն թանկացնի»:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
09:46 15-04-2015
ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար. Ժողովուրդ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան