211652_close_icon
views-count1301 դիտում article-date 09:46 15-04-2015

ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից երեկ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել-չդիմելու վերաբերյալ այս պահին հավաստի տեղեկություն չունեն: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել ՀԷՑ-ի պարտքերի խնդիրը, որպեսզի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կարողանա գնել այդ ընկերությունը, որոշել են այս կերպ խնդիրը լուծել՝ ապագա սեփականատիրոջը հնարավորություն տալով լրացուցիչ շահույթի հաշվին մարել պարտքերը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններուլ՝ ՀԷՑ-ն ի վերջո վճարել է այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Փոքր ՀԷԿ-երի միության» նախագահ Նաիրա Նահապետյանը: «Երկու ամսվա պարտքն, այո, վճարել են, իսկ մարտ ամսվա գումարը կվճարեն ապրիլի 25-ին, քանի որ մեր պայմանագրով այդպես է նախատեսված, մենք այլևս պարտք-պահանջ չունենք ՀԷՑ-ի հետ»,-ասաց Նահապետյանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր