15138 դիտում
16:56 24-09-2015
Ավտովթար «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ. բախվել են Daewoo-ն և Infiniti-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 61-ամյա Կարապետ Թերզյանի վարած Daewoo մակնիշի 34 ZՍ 246 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Գագիկ Ավետիսյանի վարած Infiniti մակնիշի 34 TN 578 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Էռնեստ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Daewoo-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և ճանապարհը չզիջելով գլխավոր ճանապարհով ընթացող Infiniti-ի վարորդին՝ ստեղծել է վթարային իրավիճակ ու տեղի է ունեցել վթարը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ քննիչ Է. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48393 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը