211652_close_icon
views-count24201 դիտում article-date 17:52 04-11-2016

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Daewoo-ն. Daewoo-ն էլ ՝ կամրջի բետոնե սյանը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Daewoo մակնիշի 34 CC 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Էլոյանը Գյումրի քաղաքի Տերյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկում բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ առաջ ընթացել և բախվել Երևանյան խճուղու վրա կառուցված կամրջի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ականատեսների պատմելով՝ նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունայնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Daewoo-ի վիրավոր վարորդի և վթարված Mercedes-ի վարորդի տվյալները: Վթարի պատճառով նշված հատվածում երթևեկությունը վերածվել է «աջափսանդալի», իսկ տեղում ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր