211652_close_icon
views-count2750 դիտում article-date 19:00 22-09-2015

Կոոպերատիվ հանրապետություն, որի ժողովրդի մեծ մասն արտագաղթել է և որն ունի ընդամենը 12.000 զինվոր ու ոստիկան

Աշխարհում Հայաստանը միակ երկիրը չէ, որ շրջապատված է թշնամաբար տրամադրված հարևաններով: Այդ բախտին արժանացած շատ երկրներ կան, որոնց մոտ անվտանգության խնդիրն ստվերում է թողնում ժողովրդի համար կենսական նշանակության շատ հարցեր: Այդ երկրների մեծ մասը հայ հասարակությանն անծանոթ են: Այդպիսի երկիր է Գայանայի կոոպերատիվ հանրապետությունը: Նրա պատմությունն ու փորձը կարող են ուսանելի լինել: Գայանան գտնվում է Լատինական Ամերիկայում, Ատլանտյան օվկիանոսի ափին: Անկախացել է 1966թ-ին: Բնակչությունը 761.000 է (հակամարտությունների և սոցիալական լարվածության պատճառով Գայանայից վերջին 50 տարում հեռացել է 2 մլն մարդ): Տարածքը 214.970 քառակուսի կմ է (մոտ Բելառուսի չափ): Նավթահանքեր չունի: ՀՆԱ-ի ցուցանիշով 157-րդ տեղում է: Լատինական Ամերիկայի միակ երկիրն է, որտեղ պետական լեզուն անգլերենն է: Խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցության առաջնորդը դառնում է Գայանայի կոոպերատիվ հանրապետության նախագահ: Ուժային կառույցների՝ բանակի, ոստիկանության, անվտանգության ծառայության, ափամերձ պաշտպանության ծառայության, փրկարար ծառայության կազմում ներգրավված է ընդհանուր թվով 12.000 մարդ: Հյուսիս-արևմուտքից Գայանան սահմանակից է Վենեսուելային, իսկ արևելքից՝ Սուրինամին: Վենսուելան պահանջում է Գայանայի տարածքի 5/8-ը՝ Էսեկիբո գետի բերրի հովիտն ամբողջությամբ: Իսկ Սուրինամը պահանջներ է ներկայացնում Գայանայի արևելյան հատվածի՝ Կարանտեյն գետերի հովտի նկատմամբ: Հակամարտությունները թեժանում են 1969թ-ին: Վենեսուելայի բացահայտ աջակցությամբ 1969թ. հունվարին ապստամբություն է բարձրանում Գայանայի արևմտյան հատվածում, իսկ Սուրինամի բանակը ներխուժում է արևելքից: Գայանայի ինքնապաշտպանության ուժերը ճնշում են պրովենեսուելական ապստամբությունը: Ապստամբների ղեկավարները փախչում և ապաստան են ստանում Վենեսուելայում: Մյուս կողմից Գայանան հետ մղում Սուրինամի գրոհը արևելյան սահմանից այն կողմ: Գայանայի հաղթանակները պայմանավորված էին առաջին հերթին նրա պաշտպանների անձնազոհությամբ և միջազգային քաղաքական աջակցությամբ: Հայաստանի անկախության տոնի առիթով ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է հայ-ամերիկյան ամուր կապերի վստահության մասին: Իսկ հայ զինվորների անձնազոհության ունակությունը գնահատում է հայտանիշ, որը Հայաստանին հնարավորություն է տալու ավելի մեծ դեր ստանձնել նոր աշխարհակարգում: Սա նշանակում է, որ առաջիկայում մեր պետության միջազգային առաջխաղացումը և ազգային անվտանգության ամրապնդումը իրապես հնարավոր է: Իսկ Գայանայի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է դիմագրավել հակառակորդներիդ, պաշտպանել ժողովրդիդ ազատությունը, մշակութաբանական և քաղաքակրթական արժեքներդ, նույնիսկ երբ ժողովրդիդ մեծ մասն արտագաղթել է և ունես ընդամենը 12 հազար զինծառայող ու ոստիկան: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր