Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է թողարկել երգչուհու հետմահու ալբոմը
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի անդամները որոշել են ստեղծել նրա երգերի հետմահու ալբոմը, գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Ժաննա Ֆրիսկեի քրոջը՝ Նատալյային, ով դրա վերաբերյալ գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
«Ձայնագրելու ենք նրա՝ դեռևս ոչ հայտնի երգերը: Սակայն չգիտենք, թե դա երբ տեղի կունենա: Ժաննան նոր երգեր ունի, որոնցից մի քանիսը 6 տարվա վաղեմություն ունեն: Նրանցից մեկը Ժաննան գրել էր հիվանդանալուց առաջ»,-գրել է Նատալյան:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է այս տարվա հունիսին՝ գլխի ուռուցքից: