Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները երգչուհու վիրահատության համար մեկ օրում 1,5 մլն դոլար են հավաքել
Ռուսաստանի ОРТ առաջին հեռուստաալիքը հայտարարել է Ժաննա Ֆրիսկեի բուժման համար դրամահավաքի մասին, ում ընտանիքը պաշտոնապես հայտարարել էր , որ երգչուհին քաղցկեղ ունի:
Ամբողջ գումարը կտրամադրվի երգչուհու բուժմանը, որը կիրականացվի Գերմանիայում:
Նախօրեին Life News-ը հայտնել է, որ Ժաննա Ֆրիսկեն գլխուղեղի քաղցկեղով է տառապում: