Ժաննա Ֆրիսկեի հավատարիմ երկրպագուները տեսահոլովակ են նվիրել երգչուհուն. տեսանյութ
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հավատարիմ երկրպագուները, ովքեր անհանգստանում են նրա կյանքի և առողջության համար, յուրօրինակ նվեր են մատուցել երգչուհուն:
Նվերը տեսահոլովակի տեսքով է: Այն կոչվում է «Ապրիր, Ժաննա, պարիր, Ժաննա»: Տեսահոլովակը բաղկացած է Ժաննայի մասնակցությամբ տարբեր շոուների վառ կադրերից:
Տեսահոլովակի վերջում հայտնվում են հենց իրենք՝ երկրպագուները, ովքեր լավագույն բարեմաղթանքներն են հղում երգչուհուն: