53892 դիտում
16:07 27-11-2023
Խոշոր ավտովթար՝ Ավշար գյուղում. BMW X5-ը բախվել է Ford Transit-ին, ապա տապալել գազախողովակի մի քանի սյուներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ոստիկանությունը պարզում է վթարի հիմնական պատճառն ու վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մխիթարյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Մ. Խորենացի փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ապա կոտրել ճանապարհին տեղադրված գազախողովակների մի քանի երկաթե հենասյուն, ապա՝ գազի բաշխիչ տուփերն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվերեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սևակ Հայրապետյանը, պարեկ Վահան Սամփելյանն ու կրտսեր պարեկ Վրեժ Ապերյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բախման հետևանքով գրեթե 1 ու կես ժամից ավելի սկսվել էր գազի արտահոսք, ինչի պատճառով էլ Ավշար և մի քանի հարակից գյուղեր զրկվել էին գազից և էլեկտրաէներգիայից, քանի որ էլեկտրալարերն էլ էին պոկվել:
Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի Վեդիի գազի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր գրեթե մինչև առավոտ աշխատանքներ են կատարել, որպեսզի բնակչությունն արագ ստանա գազ և էլեկտրաէներգիա:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անվահեծանի կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմքենան և տեղի է ունեցել վթարը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW X5-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից ճողոպրելը:
Նշվում էր նաև, որ BMW X5-ի վարորդը իրականում այլ մարդ է եղել, ոչ թե պարեկներին ու ոստիկաններին ներկայացած Ավետիք Մ.-ն:
Ոստիկանությունը պարզում է ստացված բոլոր տեղեկությունների հավաստիությունը:\
Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+