211652_close_icon

Նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում՝ այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով. «ՀԺ»

views-count1722 դիտում article-date 08:22 17-09-2015
«Հայկական ժամանակը» գրում է. «Նախորդ ամիս իրենց շուրջ 1.5 տարվա աշխատավարձն ստացած նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում՝ այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով: Առաջին հավաքն այսօր է, առավոտյան կառավարության նիստի ժամին նրանք հավաքվելու են շենքի մոտ և պահանջելու են հանդիպում վարչապետի կամ էներգետիկայի նախարարի հետ: Վերջինս երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին ի պատասխան ասել է, որ թեև Համաշխարհային բանկի եզրակացությամբ գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է, իրենք հաշվի չեն առնի դա: «Թող պարզաբանեն, թե այս մի քանի ամիսներին բացի այդ մասին հայտարարելուց ուրիշ ինչ քայլեր են արել, որ մենք հասկանանք՝ իրենք նախանձախնդիր են այդ հարցում: Անկախ այդ հայտարարությունից՝ վաղը հավաքվելու ենք և հույս ունենք, որ կստանանք հավաստիացում, թե կոնկրետ երբ է սպասվում գործարանի վերագործարկումը, մերկապարանոց հայտարարությունները հիմք չեն»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց գործարանի նախկին խոսնակ Ա. Հարությունյանը»:

Նմանատիպ նյութեր