Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց մարդաշատ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ բողոքի ակցիա անողների մեջ մեծամասնություն էին կազմում նաիրիտցիները, ովքեր պահանջում էին վերագործարկել «Նաիրիտ» գործարանը և վանկարկում էին «Նաիրիտ աշխատանք»:
Ըստ նաիրիտցիների՝ գործարանի վերագործարկման համար ներդրողներ կան, սակայն կառավարությունը, չգիտես ինչու, չի ցանկանում վերագործարկել այն:
Բողոքի ակցիան շարունակեցին նստացույց անելու միջոցով: Նրանք անժամկետ նստացույց են հայտարարել՝ ակնկալելով վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի