1594 դիտում
12:43 05-12-2014
Չվճարված և գործազուրկների շարքերը համալրելու վտանգի առաջ կանգնած նաիրիտցիները այսօր էլ «գրոհել» են գործարանի տարածքը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր` դեկտեմբերի 5-ին էլ բողոքի ակցիա են կազմակերպել գործարանի տարածքում՝ պահանջելով, որպեսզի գործարանի տնօրենը հանդիպի եւ լսի իրենց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները:
Նրանք փոխանցեցին, որ հոգնել են բողոքի ակցիաներից եւ հստակ պատասխան ու լուծում են ակնկալում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/04/35736/]հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը[/url], դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի աշխատավայրի դիմաց բողոքի հերթական ցույցն էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նաիրիտցիները պահանջում էին, առաջին հերթին, վերադարձնել իրենց աշխատավարձերի պարտքերը և երկրորդ՝ թույլ չտալ, որպեսզի որևէ մեկին ազատեն աշխատանքից: Ըստ նաիրիտցիների, գործարանի աշխատակիցների թիվը մոտ 2500 է, իսկ կառավարությունը մտադիր է կրճատումներ կատարել և նրանց թիվը հասցնել 600-ի: Նրանք նամակ էին փոխանցել ՀՀ նախագահի նստավայրի դիմումների բաժին: Նրանց հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
3245 դիտում
09:50 27-10-2016
Այսօր ԳՄ նիստին կհայտարարվի Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ