211652_close_icon
views-count2785 դիտում article-date 14:21 16-09-2015

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը` իր գաղտնի կարծիքի եւ նորից ԱԺ պատգամավոր ընտրվելու հնարավորությունների մասին

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի համար նշանակություն չունի՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգն է գործելու։ Եթե պետք լինի, ինքը ցուցակում ընդգրկված կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Սեդրակյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերին: Նա ընդհանուր առմամբ չկիսվեց լրագրողների հետ սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի հետ՝ նշելով, որ իր կարծիքը գաղտնիք է։ Ընդգծեց, որ ինքը կարդացել, իր հետեւությունները արել է։ «Ես իմ հետեւությունները արել եմ։ Ժողովուրդն էլ թող իր հետեւությունները անի»,- ավելացրեց նա:

Նմանատիպ նյութեր