Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը նույնպես մասնակցել է Թևոսիկի եղբոր հոգեհանգստին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թևոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը և ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում։ Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։