211652_close_icon
views-count50229 դիտում article-date 15:25 09-09-2014

Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը՝ որդու հարսանիքի հետաձգման լուրերի, հայտնի խնամիների, Լյովիկի, Տուի եւ Օշականցի Գևորիկի միջադեպին իր մասնակցության մասին և ավելին

Եթե իմ դեմ շինծու լուրեր տարածելու պատվիրատուն տղամարդ է, ընդամենը նրան խորհուրդ կտայի «յուբկա» հագնել: Շալվարը ափսոս է, որ այդ կարգի տղամարդիկ հագնեն: Իսկ եթե կին է, երեւի ուզում է հետս մոտիկություն անել եւ այս ճանապարհն է ընտրել: Բայց պարզ ասեմ, նա իմ ճաշակով չէ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անվան շուրջ տարատեսակ շահարկումներին: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Սեդրակյան, երեկ հրաժարվեցիք լրագրողների հետ ՝ պատճառաբանելով, որ իրականությանը չհամապատսխանող տեղեկություններ են հրապարակում: Մեր ընթերցողներին հետաքրքիր է Ձեր արձագանքը այդ տեղեկություններին: Ասում են՝ ձեր որդու հարսանիքը հետաձգել եք, քանի որ իշխանական վերնախավի հետ ձեր հարաբերությունները սրվել են: Սպասում եք, որ հարաբերությունները շտկվեն, նոր հարսանիք անե՞ք, որ նրանք էլ մասնակցեն: Բացի այդ, տեղեկություններ են տարածվում, թե Ձեր մտերիմներին ազատում են աշխատանքից: [/b] -Նախ, նման բան չի կարող լինել: Բացի այդ, եթե ես մեկին պետք է հրավիրեմ ու ինքը չգա, դա իր խնդիրն է: Ես դուրս չեմ գալու փողոց հրավիրատոմսեր բաժանելու, այլ իմ մտերիմներին եմ հրավիրելու: Նման լուրերը զուտ ինձ վարկաբեկելու միտում ունեն, բայց ինձ վարկաբեկել չեն կարող, քանի որ դրա հիմքերը չունեն: Ընդամենը միօրինակ բերեմ: Օրինակ, ինչ-որ տգետ գրում է, թե Էրեբունու սանմաքրման տնօրենին ազատել են աշխատանքից, քանի որ իմ ընկերն է եւ դրանով ցանկացել են Մհերին ցավեցնել: Նախ, տնօրենը Մհերի ընկերը չէ, այլ ընդհանուր ծանոթ, բայց հարցը դրանում չէ, այլ այն, թե ոնց կարող են հանել, եթե նա «ՍՊԸ»-ա, հո «ՓԲԸ»-ը չի՞, որ հանեն: «ՍՊՆ»-ն սեփականություն է, ո՞վ կարող է սեփականատիրոջը սեփական տնից հանել: [b]-Ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում: Նման լուրերի հիմքեր կա՞ն, թե՞ այս «կրակ»-ը անգամ ծուխ չունի: [/b] -Գիտե՞ք, եթե ես իմանամ, որ ինչ-որ մեկը ինձ հետ նման հարցեր, խնդիրներ ունի, ես կյանք ապրած մարդ եմ եւ ամեն ինչի ձեւն էլ գիտեմ, ոճն էլ ունեմ եւ իմ հարցերը շատ գեղեցիկ ձեւով կլուծեմ: Գուցե կա մեկը, ով հղիացել է ինչ-որ մի բանից եւ փորձում է այս կարգի հերյուրանքներ տարածել, օրինակ, «Հրապարակ» թերթը, որովհետեւ մեծամասամբ իրենք են նման լուրեր տարածում: Այս ախմախությունները այդ ընկերուհին է տարածում: Ես իրեն համեմատել եմ մեր Սարի Թաղի Սուսանի հետ: Չնայած Սուսանը շատ նամուսով էր, բայց գողական էր գնում: Հիմա այս աղջիկն էլ մտել է գողական ոճի մեջ՝ չհասկանալով, որ չի կարելի: Ու իրեն մի հատ նեղություն չի էլ տալիս հետաքրքրվելու, թե այդ տնօրենին կարող են հանել, թե ոչ: Մարդ պետք է այնպես ապրի եւ աշխատի, որ իր դեմ խոսելու տեղ չթողնի: [b]-Ասում են, որ նաեւ Դուք եք փորձել Օշականցի Գեւորիկի Երրորդմասցի Լյովիկի, Տուի հարաբերությունները հարթել, ինչը չի ստացվել, ինչից հետո ցանկանում են Ձեր ազդեցության ոլորտը թուլացնել: [/b] -Ես նրանց բոլորին էլ ճանաչում եմ: Բայց նման բան չկա, որ ես ցանկանամ ինչ-որ բան լինի ու դա չլինի: Ավելին, ոչ ոքի դիրքը, ազդեցությունը եւ անունը կապ չունի: Իմ կյանքը այնպես եմ ապրել, որ բոլորը փորձում են ինձ հետ նորմալ հարաբերություններ պահեն: Եթե ես որոշեմ եւ նպատակահարմար գտնեմ բարիշացնել, հաշտեցնել, հաստատ կանեմ: Նախ` տարիքով ավագ ընկեր եմ, հետո՝ ով ինձ դիմում է, հնարավորություններիս սահմաններում փորձում եմ օգնել եւ ընդառաջել: Բայց ես այս հարցին չեմ խառնվել: Չար մարդիկ փորձում են այս պատմությունը բերել, կպցնել ինձ, որը չի կարող ինձ կպնել: [b]-Լավ, էդ դեպքում ինչու՞ են ձեր դեմ լարվել, որ նման լուրեր են տարածում: [/b] -Իսկ լարվողներն ովքե՞ր են: Պատվիրատու կա, ամո՛թ իրան: Եթե տղամարդ է, ընդամենը նրան խորհուրդ կտայի «յուբկա» հագնել: Շալվարն ափսոս է, որ այդ կարգի տղամարդիկ հագնեն: Իսկ եթե կին է, երեւի ուզում է հետս «մոտիկություն անել» եւ այս ճանապարհն է ընտրել: Բայց պարզ ասեմ՝ նա իմ ճաշակով չէ: [b]-Պարոն Սեդրակյան, ինչ վերաբերում է Ձեր տղայի հարսանիքին, իսկապե՞ս հարսանիքը հետաձգվել է: [/b] -Ոչ: Ի սկզբանե որոշված է եղել, որ իմ տղայի հարսանիքը պետք է լինի 2015 թ-ի գարնանը: Հիմա բերել, տղայիս հարսանիքը շահարկում են: Բայց չի կարելի: Դուք էլ ծնող, երեխա, ընտանիք ունեք: Չի՛ կարելի: Եթե ինձ հետ անձնական խնդիր ունեք, եկեք իրար հետ խոսենք, հասկանանք: Կամ-կամ կլինի: Կամ կհասկանանք կամ չենք հասկանա: Հիմա բերում եք երեխաներին խաղի մեջ եք ներքաշում, սուտ խոսակցությունների, որը խորհուրդ չէի տա: Եթե ուզում եք ինձ վիրավորել, կարող է ինչ-որ տեղ ներվեք, բայց իմ ընտանիքին վիրավորելու դեպքում կարող է շատ վատ լինի բոլորի համար: [b]-Իսկ ձեր որդու ընտրյալը հայտնի ընտանիքի՞ց է, թե՞ ոչ: [/b] -Իմ խնամին «Բելաջիո»-ի Սերժն է, ում եղբայրն էլ ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանն է: Երեխաները հանդիպել, ծանոթացել են, որոշել են ամուսնանալ: Ես ուրախ եւ գոհ եմ իմ խնամիներից: [b]-Շնորհակալ եմ, պարոն Սեդրակյան հետաքրքիր զրույցի համար: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր