211652_close_icon
views-count7374 դիտում article-date 14:42 21-04-2014

Պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, գնել է Փայլակ Հայրապետյանի՝ արգելանքի տակ գտնվող «Էրեբունի» միավորման տարածքը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», գնել է սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով` Մհեր Սեդրակյանը իր հետ չի բանaկցել, այլ տարածքը գնել է «Ամերիա» բանկից, քանի որ իր գույքն արգելանքի տակ է: «Ես լսել եմ, որ արդեն գնել է, ցանկանում եմ բանկից ճշտել, սակայն մի ինֆորմացիա չեն տալիս. ասում են, որ նման իրավասություն չունեն: Այն ժամանակ, երբ գործարանը փակում էինք, 12 միլիոն դոլար էր գնահատվում, բայց դե ինքը շատ էժան գնած կլինի: Այնտեղ 800 աշխատատեղ էր կառուցված անդամանդագործության, ոսկերչության եւ տրիկոտաժի համար»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր